Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Նստեցինք ավտոբուս ու ճանապարհ ընկանք: Մեքենայի մեջ երգելով հասանք տեղ: բարձրացանք Արա լեռը ու հասանք Ծաղկեվանք՝ սրբատեղի, որտեղից ջուր էր կաթում։ Դա Ծաղիկի «արցունքներն» էին: Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը:

Լեգենդ

Ծաղիկը մի աղջիկ է, որին սիրահարվել էր իշխանը։ Բայց Ծաղիկը չէր ուզում ամուսնանալ նրա հետ։ Ծաղիկը մի քարանձավում է թաքնվում։ Մի հովիվ տեսնում է նրան։ Ծաղիկը խնդրում է, որ իր տեղը չասի։ Բայց նա վախենում է իշխանից ու ասում Ծաղիկի տեղը։ Բայց քանի որ Ծաղիկը չէր ուզում ամուսնանալ, իրեն սարից քցում է։ Հովիվն ու իր գառները քար են դառնում։ Իսկ քարանձավի պատից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են։