ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
  • Հավը խոսեց երեք բերան-հավը ասեց երեք անգամ
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին-աշխարհը բարի դարձավ
  • Խավարն անցավ գիշերային լույս եկավ
  • Ժիր մըշակի երգը հանդում – ուրախ աշխատողները երգում են դաշտում
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։ գյուղում-գյու-ղում, աղմուկ-աղ-մուկ, աշխարհ- աշ-խարհ, երեք- ե-րեք, հանդում- հան-դում
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։ Հավը երեք անգամ կանչում է ծուղրուղու և բոլորը արթնանում են
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։ Գյուղում աքաղաղն է բոլորին արթնացնում, իսկ քաղաքում զարթուցիչն է արթնացնում։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։ Սիրում եմ ցերեկները, որովհետև դասերս վերջանում է ու գալիս եմ տուն
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած-արթուն, բացվել-փակվել, խավար-լույս լցնել-թափվել բարի-չար, աղմուկ-լուռ, պայծառ-մութ։