Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։

    Անըրջային — երազային — երազ + ային
    թեթևասահ — թեթևորեն սահող — թեթև + սահել
    եդեմային — դրախտ — եդեմ + ային
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Բանաստեղծությունը ինձ փոխանցում է հանգստություն
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Հովիվն ու աղջիկն են անցկացնում իրենց օրերը սարի վրա։
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    Իմ օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում են եղբորս հետ խաղալով։

     Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ 
    լավ — հոյակապ
    թեթևասահ — հանգիստ սահել
    հով — թույլ քամի
  • առավոտ — լուսաբաց
    շողալ — փայլել
    եդեմային — դրախտ
    հովիվ —
    գառների տեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *