28.02.2023 Մաթեմատիկա

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  • 654, 789, 1011, 1023, 9862
  • 356, 105, 100, 98, 99
  • 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3.1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։
14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:
400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:
38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
5սմ

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։
30

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։
12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։
16

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 0 է, հազարավորը՝ 1, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 6:
Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 6 է, հազարավորը՝ 9, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 5:

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Հովհաննես Թումանյան — Բարեկենդանը — Սեդա Վիրաբյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, ապա նրանք իրար չէին վիրավորի ամեն օր:
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

    Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ 
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է — Անցվորականը նկատում է, որ էս կնկա խելքը պակաս է:

    կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը  Սրանց եղն ու բրինձը շալակում ու գնում դեպի իրենց գյուղը:
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
    բրինձ — բրինձներ
    ձի — ձիեր
    ճամփորդ — ճամփորդներ
    տուն — տներ
    մարդ — մարդիկ
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։

    ծիծաղել — ծիծաղ
    կռվել — կռիվ
    ճանապարհել — ճանապարհ
    վազել — վազք
    փոփոխել — փոփոխություն
    ծերանալ — ծերություն

Եկրոորդ մակարդակ

  99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

պատ 99

Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։

պատ 6


Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

պատ 4

Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:

պատ 5

Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 

պատ 6

 Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
պատ 58

Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
պատ 3

Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը

պատ 130

Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։

պատ 1620


Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։

պատ 18

Дети Деда Мороза /27 февраля — 3 марта/

Дети Деда Мороза

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.
Позвал Дед Мороз своих детей и говорит:
— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?
Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

Начал рассказ Ветер:
— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.
Лёд сказал:
— Я на реках мосты построил.
Иней говорит:
— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!
Снежинка сказала:
— Мне стало землю жалко. Я покрыла её белым
снегом.
— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

Найди и прочитай о том, какую работу сделали Деда Мороза.
Почему отец похвалил Снежинку?

Запомни конструкцию с вопросами к кому? к чему?
Подошёл к кому? к брату (он)
к подруге (она)
к чему? к дому (он)
к школе (она)
к зеркалу (оно)

Отгадай загадку. На какие вопросы отвечают выделенные в предложении слова? Дождь
Не удержались в небе
Серебряные нити
И, выскочив на волю,
Пришили тучку к полю.

Прочитай текст. Выпиши выделенные слова и поставь к ним вопросы.
Я люблю ходить в гости (к кому)  к соседу Алёше. Алёша любит различные поделки. Вот(где) на полочке стоит светильник, (где) около светильника — фигурки лесовичка, совёнка. Все эти чудные вещи он сделал из дерева, шишек, сухих листьев. Ещё Алёша выточил ложки и ( что сделал) подарил их всем своим(кому) друзьям.

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

amanor1-sarian1.jpg

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:

Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն: Նրանք գտնում էին, որ այս գործում շատ կարևոր է միջամտությունը: Օրերից մի օր հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները: Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և ելքը գտնելու: Նրանք որոշեցին՝… մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին: Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. այդ ժամանակ նա ճանապարհորդում էր երկնային հեռաստաններում: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրություն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են:

Թեսթ 3

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:
    Անգամ, երբ, ,սուրբ, ավելորդ։
  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    Քմահաճույք-քմ-ա-հաճույք
    Քաղհան-Քաղ-հան
    Ակնթարթ-ակն-թարթ
    Շրջակայք-շրջ-ա-կայք
  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճա-ն սանդուղք      

բ/ սիրուն- գեղեցիկ

գ/ բղավել- գոռալ

դ/ դաշտ  -հարթավայր

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևաններ
բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ արևային -գոյական         

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
    Միտք-մտածել
    Կատակ-կատակել
    Եչազ-երազել
    Ամուսին-ամուսնանալ
  • Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։
    Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց։ Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց։
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  2. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
  3. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
    Այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
  2. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
    Բնակիչների մի մասը տեսնելով թե ինչպես է Ջելսոմինոն ծառից տանձերը թափում վախենում էին ու կարծում էին, որ նրա մեջ չար ոգի է մտել։ Իսկ մյուս մասի համար դա ուրախ և ծիծաղելի գործ էր, որի պատճառով նրանք կարծում էին, որ Ջելսոմինոն բարի ոգի է։
  3. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
    Նա դեմ չէր մի ավելորդ անգամ բանբասելու հնարավորություն ստանալուն։

Սուրի և Սամը


Գեղեցիկ է մեր քաղաքը, գեղեցիկ ու շքեղ, շրջափակված անտառածածկ սարերով: Երբ կանգնում
ես Նորքի սարալանջին, հեռու-հեռվում, լազուր երկնքի մեջ մխրճված՝ կապտին է տալիս
ձյունագագաթ Արարատը:
Խաղողի ողկույզներով, կեռակտուց արծիվներով ու սիրամարգերով են զարդարված մեր
տուֆաշար բազմահարկ շենքերի ճակատները: Ամբողջ քաղաքն ասես բռնկվել է վարդագույն
բոցով: Եվ իզուր չէ, որ մարդիկ մեր վարդատուֆ շենքերին նայելիս այս չքնաղ քաղաքն անվանում
են վարդագույն քաղաք:
Երբ դանդաղ իջնում են ձյան առաջին փաթիլները, քաղաքը զուգվում է ճերմակ զգեստով: Ձմեռն էլ,
իհարկե, այստեղ երկար չի տևում, և շուտ է վրա հասնում ցանկալի գարունը: Իսկ երբ ամառ է
գալիս, քաղաքի մեծ ու լայն հրապարակի ջրավազանում վեր է ժայթքում շատրվանը, և կյանքը
սկսում է ավելի կենդանանալ, փողոցներն ու բակերը թնդում են մեր մանուկների ուրախ ծիծաղից:
Բայց սպասեք… Այս ի՞նչ է: Կարծես դիմացի շենքի բաց լուսամուտից աղմուկ է լսվում: Թեև տգեղ
բան է ներս նայել ուրիշի պատուհանից, բայց եկեք տեսնենք՝ ովքե՞ր են այդպես աղմուկ-աղաղակ
բարձրացրել:
Դե, իհարկե, նրանք են Սուրն ու Սամը: Սուր ու Սամ… Այս ի՞նչ տարօրինակ անուններ են, կմտածեք
դուք: Բայց այստեղ, իհարկե, մտածելու ոչինչ չկա: Նրանց անունները շատ սովորական և գեղեցիկ
անուններ են՝ Սուրեն և Սամվել… Բայց բանն այն է, որ նրանք երբեք իրար լրիվ անուններով չեն
կանչում, այլ պարզապես Սուր և Սամ:
Այ, եթե հարցնեք այս բակում վազվզող երեխաներին, թե ինչու են նրանք կռվում, ձեզ իսկույն
կպատասխանեն.

Մնացորդով բաժանում<

Եթե  մի   թիվը    ամբողջությամբ   չի  բաժանվում մեկ այլ  բնական թվի վրա, ապա   արդյունքում   ստանում ենք թերի քանորդ ու մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար ‧ թերի քանորդ+մնացորդ

Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարար, 3-ը՝ թերի քանորդ, իսկ 2-ը՝ մնացորդ։

Բաժանելին՝ 17=5‧3+2

Բաժանարարը՝ 5=(17-2):3

Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4 մնացորդները։

Օրինակ՝

347     34։7=4(6մն․)
 284            
  6մն․ Ստուգում՝34=74+6
                
                
  1. Սիրելի սովորողներ,  կատարե՛ք   մնացորդով   բաժանում  ու  ստուգում։

830։6=138(2մն․)
ստուգում՝ 138×6+2=830

8306            
 6  138          
23              
 18              
 50             
  48             
   2մն․            
                 
                 
                 
                 
                 

 930։47=19(37 մն․)։ ստուգում՝ 19×47+37=930

  93047         
   47 19         
  460           
   423           
    37մն․          
                 
                 
                 
                 
                 
                 
                 

690։8+2=86(2մն․)

                 
 6908           
  64 86          
  50            
   48            
    2մն․           
                 
                 
                 
                 
                 
                 

 964:450=2(64 մն.)։ստուգում 2×450+64=900(64 Մն.)

 964450          
9002            
  64Մն․            
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

810:35

  81035          
 70 23          
  110            
 105            
    5Մն․           
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 3504:7

35047           
 35  500         
    4Mn.           
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

290:14

29014           
 28 20           
  10Mn.            
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

308:18

                 
30818           
 18 17           
128             
 126             
   2Mn.            
                 
                 
                 
                 
                 
                 

409:6

                 
4096            
 36 67           
 49             
  48             
   1Mn.