Գործողություններ տասնորդական կոտորակների հետ

12,75 + 8,965 =21.715
−7,38 + 5,14 =-2,24

25,67 − 14,92 =10,75

3,897 + 9,56 =13,457

−6,25 + 13,78 =7,53

48,36 − 23,89 =24,47

13,5 + 9,745 =23,245

−19,24 + 7,56 =-11,68

56,9 − 37,68 =19,22

−8,12 + 3,99 =-4,13

4,328 + 7,493 =11,821

−15,6 + 11,75 =-3,85

2,43 − 3,7 =-1,27

10,67 + 14,25 =24,92

−12,14 + 8,92 =-3,22

22,84 − 9,56 =13,28

15,63 + 17,98 =33,61

−21,35 + 13,12 =-8,23

17,88 − 6,57 =11,31

−13,4 + 11,85 =-1,55

9,215 + 4,378 =13,593

−18,74 + 22,98 =4,24

6,445 − 3,16 =3,285

−23,5 + 19,72 =-3,78

45,68 + 32,54 =78,22

2. Հաշվի’ր քառակուսու պարագիծը  և մակերեսը, եթե նրա կողմը 3,25 սմ։
պարագիծ-13 մակերես-10,5625

3. Հաշվի’ր ուղղանկյան մակերեսը և պարագիծը, եթե նրա երկարությունը 5,6 մ է, իսկ լայնությունը 1,2 մ։
պարագիծ-13,6 մակերես-6,72

Տասնորդական կոտորակների բազմապատկումը բնական թվով

Առաջադրանքներ

1․ Հաշվիր՝
ա) 2,4 × 3 =7,2
բ) 5,6 × 7 =39,2
գ) 1,2 × 9 =10,8
դ) 0,3 × 8 =2,4
ե) 4,75 × 6 =28,5

2․ Կատարի՛ր բազմապատկումը՝
ա) 0,6 × 5 =3
բ) 3,25 × 4 =13
գ) 7,1 × 3 =21,3
դ) 9,8 × 2 =19,6
ե) 0,05 × 10 =0,5

3․ Կատարի՛ր բազմապատկում

  1. 2,5 × 10 =25
  2. 0,7 × 10 =7
  3. 3,04 × 10 =30,4
  4. 5,9 × 10 =59
  5. 0,08 × 10 =0,8
  6. 6,003 × 10 =60,03
  7. 0,045 × 10 =0,45
  8. 1,2 × 100 =120
  9. 0,35 × 100 =35
  10. 4,07 × 100 =407
  11. 6,003 × 100 =600,3
  12. 0,008 × 100 =0,8
  13. 3,141 × 100 =314,1
  14. 0,095 × 100 =9,5
  1. 2,5 × 1000 =2500
  2. 0,07 × 1000 =70
  3. 5,643 × 1000 =5643
  4. 0,009 × 1000 =9
  5. 3,141 × 1000 =3141
  6. 0,0005 × 1000 =0,5

Առաջադրանքներ

1․ Տեքստը կարդա՛՝ դուրս բերելով գոյականները (չմոռանաս նշել գոյականի տեսակը, թիվը և հոլովը)։
գործիական-
լավության-տրական, վերացական, եզակի
Մուկը– բացառական, շնչավոր, եզակի թիվ
Առյուծին-տրական,շնչավոր,եզակի թիվ
պարանով-գործիական,հասարակ,եզակի թիվ
փորձանքի-սեռական,վերացական,եզակի թիվ
ծառին-տրական,անշունչ,եզակի թիվ
ցավից-բացառական,վերացական,եզակի թիվ
վիրավորանքից-բացառական,վերացական,եզակի թիվ
գազանները-բացառական,շնչավոր,հոգնակի թիվ
մկան-սեռական,շնչավոր,եզակի թիվ
2․ Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ։
Մի օր առյուծը քնած էր մի մուկ եկավ թրվռաց նրա վրա։Առյուծը բռնեց մկանը և ուզեց ուտել ,բայց մուկը ասաց —մի կեր ինձ բարությունը քեզ հետ կգա։ Առյուծը ծիծաղաց և ասաց——ինձ ինչ լավություն կարող է անել փոքրիկ մուկիկը։Հետո առյուծը տպավորվեց նրա ինքնահավատությունից և բաց թողնեց մուկիկին։ Միուս օրը առյուծին որսորդները թելով առյուծին բռնեցին բոլոր գազանները վազեցին վախից միայն մուկիկը գնաց թելը կրծելու որպեսզի առյուծը ազատվի։ Նա ազատեց առյուծին և ասաց անգամ փոքրիկ մկնիկը կարող է լավություն անել։

Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

Գործնական քերականություն

Գոյականի թիվը

Եկե՛ք կրկնենք.

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ, պարոն-պարոնայք
  • Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

Գոյականի հոլովումը

Առաջադրանքներ

Գոյականի հոլովումը

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (սեռական-տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ-Ընկերոջը, եղբորը, մարդուն : Հավատալ ինչի՞ն:-մարդկությանը, խոսքին, գործին, վերադարջին

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովովռ

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց:
ընկերից
եղբորից
մարդկանցից


Խուսափել ինչի՞ց:
հանդիպումից
զրույցից
հարցուփորձից

3Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ:
գրականությամբ
երեխայով
Հետաքրքրվել ինչո՞վ:
մեքենայով
սպորտով
ընկերներով
աշակերտներով

4. Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:

Ուղղական                    Տրական                        Գործիական       

Բարձրություն             բարձրության                    բարձրությամբ կամ՝ բարձրությունով:

Ուրախություն           ուրախության                    ուրախությամբ կամ՝ ուրախությունով:

 Մտերմություն          մտերմության                      մտերմությամբ կամ՝ մտերմությունով:

Երդում  —                           երդման-                                 երդմամբ կամ երդումով:

Արյուն —                              արյան                                     արյամբ կամ՝ արյունով:

Անուն —                               անվան                                   անվամբ կամ՝ անունով:

Նրանք ցույց են տալիս մի բառ տարբեր ձևերով։

5. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական-Երկինք

Սեռաան-տրական-երկնքից

Բացառական-երկինքը

Գործիական-երկնքով

Ներգոյական-երկնքի

Ուղղական-մարդ

Սեռաան-տրական՝ մարդուց

Բացառական-մարդը

Գործիական- մարդով

Ներգոյական- մարդու

6. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

Ուղղական (Ինչ-ինչեր ով-ովքեր)-Սրճարան, ընկեր
Սեռական(ում-ինչի)-սրճարանի,ընկերոջ
Տրական(ում-ինչին)-նրճարանին,ընկերոջը
Բացառական(ումից-ինչից)-սրճարանից,ընկերոջից
Գործիական(ումով-ինչով)-Ընկերով,սրճարանով

 7. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել դեպքը: Վկայել դեպքի մասին:

Հավատացնել լուրերը: Հավատացնել լուրերի մասին:

8. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ձորը:

Հանդիպել դրսում:

 9. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ստրուկներին:

Տիրել հայ ազգը, հայ ազգին:

Դավանել կրոնին:

Տասնորդական կոտորակների հանում

1․ Կատարի՛ր հանում

ա) 9,6-6,5=3.1
բ) 8,68-5,68=3
գ) 17,59-6,49=11,1
դ) 2,22 – 4,35=-2,13
ե) 66,353-4,780=61,573
զ) 7,7-6,88=0,82

2․ Կատարի՛ր գումարում

ա) 0,352 + 3,278=3,63
բ) 12, 682 + 5, 7=18,382
գ) 9,875 + 86,131=96,006
դ) 3, 60 + 1, 45 + 0, 70=5,75
ե) 7,8091 +0,88=8,6891
զ) 6,8 +0,123 + 16,46=23,383

3․ Կատարի՛ր գործողությունները

ա) 8, 7 + 9, 6=18,3
բ) 134, 1 + 6, 78=140,88
գ) 9,2-6,78=2,42
դ) 85,4-1,017=84,383
ե) 23, 1 + 0.786=23,886
զ) 840-0,0079=839,9821
է) 0,05-0,0146=0,0354
ը) 0,004-0,00078=0,00322
թ) 3-2,999=0,001
ժ) 65-2,548=62,452
ի) 78-77,659=0,341
լ) 36,5-0,6=2=35,9

4․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
ա) 0, 11 + 9, 83 — 3, 28 — 1, 76=4,9
բ) 11,371-8,93 + 2,212=4,653
գ) 14,87 + (5,82-3,27)=17,42
դ) 14- (7, 85 + 3, 96)=2,19

5․ Առաջին դաշտից հավաքեցին 89,36 տ ցորեն, իսկ երկրորդից՝ 14,25 տ ցորեն: Որքան ցորեն հավաքեցին երկու դաշտերից միասին։

103,61 տ

6․ Պղնձյա 100 մ հաղորդալարի փաթեթից օգտագործեցին 67,75 մ։ Քանի՞ մետր հաղորդալար մնաց փաթեթում:
32,25մ

7․ Երկու քաղաքների հեռավորությունը 120 կմ է։ Այդ քաղաքներից միմյանց ընդառաջ դուրս են գալիս երկու հեծանվորդներ, որոնցից մեկը ժամում անցնում է 13,4 կմ, իսկ մյուսը` 10,6 կմ ճանապարհ: Քանի՞ կիլոմետրով կփոքրանա նրանց միջև հեռավորությունը՝ ա) 1 ժ հետո, բ) 3 ժ հետո: Քանի՞ ժամ հետո նրանք կհանդիպեն:
Ա-24
Բ-72

Նրանք կհանդիպեն 5 ժամ հետո

8․ Գտի´ր BCD եռանկյան պարագիծը, եթե BC 2,6 դմ, CD-ն մեծ է BC-ից 0,8 դմ–ով և փոքր է BD-ից 1,2 դմ–ով։
10,6 դմ

9․ Լուծի՛ր հավասարումը

ա) 1,2 + 3, 8 = 5
բ) 6 — 3, 7 = 2, 3
գ) 12, 5 — 10,2 = 2, 3
դ) 16, 5 + (-6,3) = 10, 2
ե) 2, 8 + 6 + 1, 7 = 10, 5
զ) (4, 6 – 5) + 2, 8 = 2, 4

10․ Մեծությունները գրառի՛ր տասնորդական կոտորակների տեսքով և համեմատի՛ր։
ա) 6,008 < 7,001
բ) 5,275 > 4,986
գ) 6,37 < 6,65
դ) 7,125 < 8

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։ Առողջությունը կախված է հետևյալ գործոններրից

Սնունդ

Մարզանք

Հոգեվիճակ

Կրթություն

Վնասակար սովորություններ

Հիգիենա

Շրջակա միջակայք

Ժառանգակունություն

Ախքատություն

Պատասխանատու կարքագիծ

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքի կարևորության։

1 Սնունդ

2 Վնասակար սովորություններ

3 Մարզանք

4 Կրթություն

5 Շրջակա միջակայք

6 Ախքատություն

7 Հիգիենա

8 Պատասխանատու կարքագիծ

9 Ժառանգակունություն

10 Հոգեվիճակ


Հնարագետ ջուլհակը

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։
Դերվիշ –  թափառաշրջիկ կրոնավոր
Բոլորեքյան – բոլորը
Մաքուք – մաքոք


    2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։
    Ես նրանց նշել եմ։

    Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

    Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

    Գիտնականը գնում է և ասում դերվիշին. ​— Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

    Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

    — Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի ​դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

    Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

    Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

    Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

    Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

    Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

    — Չլինի՜մ, չլինի՜մ…

    — Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

    Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

    — Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

    — Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

    Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։ ​

    Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

    — Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

    — Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։3

    Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

    «Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

    Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

    — Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

    — Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

    Գիտնականները մնացին ապշած։

    — Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

    — Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

    Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

    Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

    Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

    Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

    Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։ ​

    Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

    Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

    Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

    — Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

    Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

    Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

    — Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

    — Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

    — Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

    Տասնորդական կոտորակների գումարում

    Դասարանական աշխատանք

    1. Կատարել գումարում

    ա) 3,4+2,4=5,8

    բ) 5,1+2,6=7,7

    գ) 3,5+18,5=22

    դ) 25,6+2,9=28,5

    ե) 10,4+9,6=20

    2. Սովորական կոտորակները վերածեք տասնորդական կոտորակների և կատարեք գումարում

    • 24/10 + 56/10=2,4+5,6=8
    • 67/10+67/10=6,7+6,7=13,4
    • 87/10+56/10=8,7+5,6=14,3
    • 98/10+34/10=9,8+3,4=13,2
    • 456/100+344/100=4,56+3,44=8
    • 124/100+456/1000=1,24+0,456=1,696

    3. Գումարեք տասնորդական կոտորակները

    566,13+345,24=911,37

    48,34+337,99=386,33

    489,55+3388,766=3828,318

    377,1838+3874,494=4251,6778

    0,445+0,348=0,793

    0,0001+0,002=0,0021

    55,578+876,65=932,828

    77,334+76,37=153,754

    778,24+23,76=802

    345,48+88,24=433,72

    4. Կատարեք կոտորակների գումարում

    25/50+ 3/5=11/10=1,1

    64/25+378/50=506/50=10,12

    24/120+234/500=334/500=0,668

    Գործնական քերականություն

    Գոյականի տեսակները

    Գոյականի տեսակները

    Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

    • Հասարակ և հատուկ գոյականներ
    • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
    • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
    • Շնչավոր և անշունչ գոյականներ

    Հասարակ և հատուկ գոյականներ

    Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

    Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

    Հատուկ անուններ են՝

    • Անձնանունները
    • Տեղանունները
    • Կենդանիներին տրվող անունները
    • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

    Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

    Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

    Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

    Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

    Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

    Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

    Շնչավոր և անշունչ գոյականներ

    Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

    • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
    • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

    Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

    Առաջադրանքներ

    1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

    Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

    Հասարակ – գյուղ, սեր, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, ուսուցիչ։

    Հատուկ – ԱՄՆ, Արաքս, Արմեն, Դավիթ, Երևան, Արարատ։

    Թանձրացական- գյուղ, գայլ, խնձոր, մարդ, խաղալիք, շուն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, սեղան, ուսուցիչ։

    Վերացական- սեր, կարոտ, հմայք, ընկեր, խաղաղություն, հրապուրանք, ընկերություն։

    Անձ – մարդ, ընկեր, ուսուցիչ, Արմեն, Դավիթ։

    Ոչ անձ- գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, խաղալիք, շուն, հմայք, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ։

    Շնչավոր- գայլ, մարդ, շուն, մժղուկ, կատու, ընկեր, ուսուցիչ, Արմեն, Դավիթ։

    Անշունչ- գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, խնձոր, կարոտ, խաղալիք, հմայք, խաղաղություն, հեռախոս, գնդակ, Երևան, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ։

    2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

    աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

    Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

    աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

    աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

    աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

    3․ Գրի՛ր․

    • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական
      Հատուկ- Փարիզ, Արաքս, Կարեն, Սևանա լիճ, Հայաստանը։
      Հասարակ- տուն, գրիչ, ծառ, քաղաք, երեխա։
    • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական
      Թանձրացական- ջուր, քար, հաց, երկաթ, միս։
      Վերացական- սեր, հպարտություն, ատելություն, վախ, բարություն։
    • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական
      Անձ- ուսուցիչ, բժիշկ, գրող, մարզիկ, ընկեր։
      Իր- գրիչ, հեռախոս, գիրք, սեղան, մեքենա։
    • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական
      Շնչավոր- շուն, կատու, ձի, մարդ, արջ։
      Անշունչ- քար, արև, տուն, ճանապարհ, մատիտ։

    4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը։

    Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

    Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

    Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
    Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

    Հասարակ- սար, ձոր, կողմ, թուրք, սարվոր, բինե, հայ, իգիթ, գիշեր, անդունդ, ոչխար, ձի, կով, գոմեշ, հովիվ, հովիվներ, հանդ, փետակռիվ, մանկություն, գարուն, սարեր, տատոնց տուն, քեռի, գառ, հաղարջ, ճյուղ, իրիկուն, սրինգ, դեպք, ծիծեռնակ, բույն, սրահ, օճորք։
    Հատուկ- Մութը Ձոր, Ահմադ։

    Թանձրացական- սար, ձոր, կողմ, անդունդ, ոչխար, ձի, կով, գոմեշ, հովիվ, գառ, հաղարջ, ճյուղ, սրինգ, ծիծեռնակ, բույն, սրահ, օճորք։
    Վերացական- մանկություն, գարուն, դեպք, զրույց, սիրո հիշողություն , անցյալ։

    Անձ- թուրք, սարվոր, հայ, իգիթ, հովիվ, քեռի, Ահմադ։
    Իր- սար, ձոր, կողմ, անդունդ, ոչխար, ձի, կով, գոմեշ, գառ, հաղարջ, ճյուղ, սրինգ, բույն, սրահ, օճորք։

    Շնչավոր- թուրք, հայ, սարվոր, իգիթ, հովիվ, քեռի, Ահմադ, ոչխար, ձի, կով, գոմեշ, գառ, ծիծեռնակ։
    Անշունչ- սար, ձոր, կողմ, անդունդ, բինե, գարուն, մանկություն, հանդ, փետակռիվ, հաղարջ, ճյուղ, իրիկուն, սրինգ, դեպք, բույն, սրահ, օճորք։