Շաբաթվա ամփոփում

Երեքշաբթի
Մենք առաջին օրը սարքեցինք կավից գորգեր։Իմ մոտ շատ լավ էր ստացվում հետո մենք արեցինք մարմնամարզություն խաղացինք գործնագործ հետո մենք կրկնեցինք մեր սովորած երգերը հանգստացանք ու գնացինք տուն։
չորեքշաբթի
Մենք երկրորդ օրը գնացինք քոլեջ հյուր ։Սկզբում մենք պարեցինք կարմիր ֆստալ և նի նարե պարերը ,իսկ հետո մենք հաց կերանք և մենք սովորեցինք maps.me, google maps և wikiloc ծրագրերը որոնցով մենք կարող ենք քարտեզը ուսումնասիրել տարբեր ձևերով հետո մենք գնացինք գինեգործարան երկրորդ ջոկատի հետ իրենց ջոկատի մարկը մի շիշ ջարդեց և մենք գնացինք դպրոց հանգստացանք և գնացին տուն։
ուրբաթ
Մենք այսօր երբ եկանք դպրոց խաղացինք տարբեր խաղեր հետո մեր ջոկատի աղջիկները պարեցին մի քանի պար դա շատ խնդալու էր ,բայց լավ հետո մենք թխեցինք գաթա ես վերջում մնացի և գրտնակեցի և դրեցի հաջողության պնդուկը գաթայի մեջ հետո մենք կերանք գաթան ու գնացինք ընկեր Գոհարի հետ խաղ խաղալու ,իսկ հետո մենք հանգստացանք և գնացինք տուն։