Խաչբառ

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Հորիզոնական

  • Զամբյուղում  կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։  
2+1=3-գ

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն  ու  հայտարարը  իրար  հավասար են։ 
    1-ա
  • Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։ 
    1000*5=5000-ր
  • Պուրակում    երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է ամենափոքր եռանիշ թվին։    Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։
    100*4=400-ն
  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9  մասը։ 
    9:9*1=1-ա
  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը  որոշեցին  մայրկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։
    1600:4=400-ն
  • Ո՞րն է  16 թվի ամենափոքր բաժանարարը։
    1-ա
  • Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։
    30*10=300-յ
  •   Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։
    (100-40):3=20-ի
  • Գտիր  400-ի ամենափոքր բազմապատիկը։
    400-ն

Ուղղահայաց

  • Ո՞ր   16000-ի   1/4 մասը։
    16000:4*1=4000-տ
  • Գտիր  599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։  
    599+1=600-ո

  • Գտեք 800 ½ մասը
    800։2*1=400-ն
  • Գտիր  8000 և 1600 թվերի քանորդը։  
    8000։1600=5-ե
  • Գտիր  2000 թվի  5/2  մասը։

2000։2*5=5000-ր

 Տ 
ո
Գարնանային
 ե 
ր

Մաթեմատիկա

  1. Տուփում կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։15

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։20

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։18

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանց  մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից ։20

Թումանյանական խնդիրներ և խաչբառ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

2.  «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան 1  գդակի  համար անհրաժեշտ գառան մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

6. Թումանյանական խաչբառ(pdf)СКАЧАТЬ

Թումանյանական խաչբառ(word)СКАЧАТЬ

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր:

8. Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկի վերնագիրը, օգտվեք թվերը գրելու հնամենի եղանակից, կազմեք խաչբառ, որի պատասխանը լինի հենց այդ վերնագիրը:

9. Կրճատեք կոտորակները.

  • 30/60
  • 15/25
  • 49/63
  • 51/6
  • 84/24
  • 35/70
  • 45/125
  • 11/121
  • 32/72
  • 45/100
  • 25/100

Մաթեմատիկա

1․ Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։
1023456789

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։
8

3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։
Դեղին

4.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և  տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:
174

5.Նարեկը  հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։  Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր  թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։
6

6.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ:  Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը ։
41

7.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը :
9993

8.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :
18

9.  Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը  9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:
25

10.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:
25