Բառակազմություն

1․ Գտիր տրված բառերի ընդհանուր արմատը (ըստ շարքերի)

մեծարժեք, արժեքավոր, անարժեք, արժանի, անարժան, արժենալ  -արժան

անհեռատես, հեռակա, հեռավոր, հեռու, հեռախոս, հեռանալ  -հեռ

չկամություն, կամավոր, բարեկամ, կամազուրկ, կամենալ  -կամ

ամենահաճելի, տհաճություն, հաճույք, հաճոյանալ, հաճելի, քմահաճ-հաճ  

անծանոթ, քաջածանոթ, ծանոթություն-ծանոթ

2․ Գրիր մեկ բառով

Ամենից բարձր-Ամենաբարձր

Գյուղում բնակվող մարդ- բնակիչ

Երկու տեղ ունեցող-երկտեղ

Երկու գլուխ ունեցող-երկգլուխ

Գույն ունեցող- գունավոր

Քեռու կինը –քեռակին

Նավը ղեկավարող մարդ-նավապետ

Երկար ականջներ ունեցող-երկարականջ

Բժիշկ, որն աղջիկ է -բժշկուհի

Ինքնաթիռի վարորդը-օդաչու

Շնաձուկ –

3․ Բառերը բացատրիր մի քանի բառով

Հայաստան-հայերի երկիր

Հորեղբայր-հայրիկի եղբայր

Հացթուխ-հաց թխող

Քարաշեն –քարից շինված

Մարդուկ –փոքր մարդ

Պարուհի- պարող աղջիկ

Շնագայլ –շան տեսքով գայլ

Բարձրորակ –բարձր որակ ունեցող

4․ նախադասությունները լրացրու։

Հայերենում բառերը բառակազմորեն բաժանավում են  չորս խմբի՝ պարզ բառեր, բարդ բառեր, բարդ ածանցավոր բառեր, ածանցավոր բառեր։

Այն բառերը, որոնք ունեն մեկ արմատ, համարվում են պարզ բառեր։

Մեկ արմատ և ածանց ունեցող բառերը համարվում են պարզածանցավոր բառեր։

Մեկից ավել արմատ ունեցող բառերը բարդ են։

Բարդ ածանցավոր են այն բառերը, որոնք ունեն մեկից ավել արմատներ և ածանցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *