Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։
    Վերուստ-վերևից
    Անհուն-անսահման
    Բաշխել-բաժանել
    Երկյուղ-վախ
    Փորձանք-աղետ
    Պայծառ-լուսավոր
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
    Բարություն-բարետես
    Անհուն-հունավոր
    Անվերջ-վերջավոր
    Անտակ-անհատակ
    Բախտավոր-անբախտ
    Բարձրունք-բարձրաձայն
  3. Ի՞նչ գանձերի մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Հեղինակը խոսում է սիրո և բարության մասին:
  4. Կարո՞ղ  եք ասել, թե որն է հեղիանակի գանձերի հանքը։
    Հեղիանակի գանձերի հանքը նրա սիրտն է:
  5. Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Պատասխանը հիմնավորեք։
    Իմ կարծիքով հեղինակը սերն ու բարությունը բաժանում է իր բանածտեղծությունների շնորհիվ: Ես կարծում եմ, որ դրանք չեն ավարտվի:
  6.  Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
    Հեղինակն նկատի ունի Աստծուն:
  7. Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
    Ես զգում եմ բարություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *