Համերգը

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Առաջադրանքներ

1․ Բանաստեղծության միջից դուրս գրեք տրական հոլովով դրված 5 և բացառական հոլովով դրված 1 բառաձև։
գլխին,բերնին,երգին,աղմուկին,ավազին
2․ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»։Որովհետև փոխաբերական իմաստով անտառը համերգ է անում։
3․ Ըստ քեզ հեղինակն ինչո՞ւ է վտակին համեմատում մանուկի հետ, իսկ անտառին՝ ծերունու։
Անտառը ծերուկն է որովհետև անտառը ծեր է ,իսկ մանուկը վտակը ,որովհետև վտակը փոքր գետն է։
4․ Ըստ հեղինակի ինչպիսին է ժայռը, փորձեք ինքներդ ժայռին նկարագրել։Ժայռը հանդիսատեսն է։
5․ Գրեք ստեղծագործական աշխատանք՝ «Ես և բնությունը» վերնագրով։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *