Լեզվական առաջադրանք

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր։ զՂասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա  ամրոցում։ Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում։

         
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տնօրենն ուզում էր պատկերասրահի զբոզաշրջիկների  առաջ դուռը փակել


            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:

Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից խեցի գտավ


            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա           պատմություն ունեցող նկարներ: Ավելի քան տասնհինգհազարամյա     պատմություն ունեցող Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ:
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար   դարձավ: Ափ դուրս գալով՝  պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար             դարձավ:հսկա խեցգետինը ձկնորսներին ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
 Ծանր ու հոգնեցուցիչ  նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը: Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը (ծանր ու հոգնեցուցիչ)


            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
           
            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու անսովոր աղմուկից հոգնած  տատը ննջում էին:
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին։
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:

            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ  տալո՞ւ ես:
Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: