Անտառում թաքնված կենդանիները

Լինում է, չի լինում, մի գորգ է լինում։ Այդ գորգի տակ երևակայական անտառ էր։ Այնտեղ կային կենդանիներ, ինչպես իրական անտառում։ Այնտեղ թագավոր կենդանին ցուլն էր, բայց իրական անտառում թագավորը առյուծն է։ Մի անգամ ցուլը հրամայեց այծերին՝ գնան խոտ բերեն: Այծերը ասեցին, որ իրենք խոտը ոչ թե բերում ենք, այլ ուտում։ Իսկ ցուլը ասաց, որ եթե դուք ուտում եք, չե՞ք կարող բերել։ Այծերը պատասխանեցին, որ կարող են ու գնացին բերելու։ Այծերը մտածեցին, մտածեցին ու վերադարձան։ Այծերը հարցրին ցուլին, թե ինչի համար է ուզում խոտը։ Նա ասաց, որ իրենց կերակրելու։ Եվ այծերը զարմացան, ուրախացան և գնացին լիքը խոտ բերելու։