Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առյուծ

մռնչան

աղվես

սոված

նապաստակ

մեծամիտ

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Այս առակի խորհուրդը մեծամիտ չլինել։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Առաջ մտածիր, հետո խոսիր։

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:Նապաստակ մեծամիտ մի եղիր։

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք.  Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *