Մաթեմատիկա

նիշ  թվով   բազմապատկելիս  սյունակաձև  գրելու դեպքում  նախ

այն բազմապատկում ենք միավորով, արդյունքը գրում ենք գծից ներքև 1-ին տողում, ապա տասնավորով, որի  արդյունքը  գրում ենք  երկրոդ տողում  1 նիշ խորքից, հետո հարյուրավորով, որի արդյունքը գրում ենք երրորդ տողում 2

նիշ  խորքից և արդյունքները գումարում ենք այնպես, ինչպես օրինակում՝

Օրինակ՝

        
 .5462  
   123  
+16386  
10924   
5462    
671826  
        

Առաջադրանքներ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

8960‧15

          
   8960   
     15   
 134400   
          
          

4596·124

          
  4596    
   124    
569904    
          
          

6085·1200

          
  6085    
  1200    
7302000   
          
          

2005·1024

          
   2005   
   1024   
2053120   
          
          

40067‧102

         
    40067
      102
  4086834
         
         

1628·204

          
    1628  
     204  
  332112  
          
          

4072·220

          
    4072  
     220  
  895840  
          
          

7158‧2105

          
    7158  
    2105  
15067590  
          
          

5612‧5112

          
     5612 
     5112 
 28688544 
          
          

1024‧520

          
     1024 
      520 
   532480 
          
          

1161‧3111

          
     1161 
     3111 
  3611871 
          
          

Թեսթ 1 / Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ-լավ
    սովորական-անսովոր
    պարզ-բարդ
    երկար-կարճ
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                         

գ/ դարակները                      

դ/ խրճիթ                               

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
    Տղա, դարակներ, երկար, զարմանալի։
  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է – ձանձրացնել      
բ/չէր կարողանում – չկարողանալ          
գ/դնեն – դնել
դ/դարձավ – դառնալ                        

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա

ստորոգյալ 

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:

    Սոխն է               
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա ուներ երկար մորուք։
  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Ինչուիկը բարձր սարի վրա խրճիթ շինեց և սկսեց հարցեր գրել տետրի մեջ։
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու՞ թարթիչները աչքեր ունեն։
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
    Ինչու՞ գրպանը շալվար ունի։
    Ինչու՞ թերթերը տետր ունեն։
    Ինչու՞ հեռախոսներ մարդ ունեն։

Բարձրունի

Բարձրունի
Բարձրունի լիճ, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ ավանից հարավ, ավազահանքի մոտ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։

Խելոքն ու հիմարը

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    Բանեցնել-աշխատեցնել
    Ջոկ-առանձին
    Մոզի-հորթ
    Թոկ-պարան
    Խարխուլ-ամրությունը կորցրած
    Գանգատ-բողոք
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    Խելոք-հիմար
    մտնի-դուրս մնա
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Մի եղբայրը խելացի է լինում, բայց նաև չար։ Իսկ մյուսը հիմար է լինում։
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Անխելքին ոչ ոք չօգնեց, որովհետև նա հիմար և անհնարավոր բաներ էր ասում։
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    Ես կանվանեի <<Պատմություն անխելք մարդու գործերի մասին>>
  7. Հեքիաթի համար նկար նկարեք։

Լրացուցիչ՝ փորձեք ավերակի և անխելք եղբոր «զրույցը» տանը դերերով կարդալ և տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով ներկայացնել։