Շրջան և շրջանագիծ:Մաս 2

Շրջանագիծը անվագոտուն(անիվի արտաքին եզրը) նմանվող պատկերն է։

Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից․ այդ կետը կոչվում է շրջանագծի  կենտրոն։ 

Կենտրոն

                  Շրջանագիծ

ռավի

Շրջանագծի շառավիղը շրջանագծի որևէ կետ կենտրոնին միացնող հատվածն է։

Լարը   շրջանագծի որևէ 2 կետեր միացնող հատվածն է։

Տրամագիծը  շրջանագծի  կենտրոնով   անցնող լարն է։

Տրամագիծը  շրջանագծի ամենաերկար լարն է և 2 անգամ մեծ է շառավղից։

Աղեղը շրջանագծի այն մասն է, որը գտնվում է նրա ցանկացած 2 կետերի միջև։

Շրջանը հարթության այն մասն  է, որը սահմանափակված է շրջանագծով։

 Շրջան

Շրջանի ձև ունեն, օրինակ՝ մետաղադրամը, լիալուսինը։

Շրջանագիծը գծելու համար օգտվում են կարկինից։

Շրջանագիծ  կարելի է գծել նաև  Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով:

Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է։

Առաջադրանքներ

  1. Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 5 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։5×2=10
  • Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 12 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը։6
  • Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 3 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։6
  • Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 16 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը։8
  • Գծե՛ք 2 շրջանագծեր այնպես, որ դրանք

ա)չհատվեն


բ)ունենան 1 ընդհանուր կետ



գ)ունենան 2 ընդհանուր կետ։

  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 14 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 5 սմ և  6 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
    ոչ
  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 8 սմ և 4 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։այո
  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 13 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 8 սմ և 7 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
    այո
  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 16 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 5 սմ և  11 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

այո

  1.  2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 15 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 8 սմ և 9 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

այո

  1.  2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 20 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 4 սմ և 11 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
    ոչ