Եզդիներ



Եզդիները ունեն շատ հետաքրքիր ավանդույթներ, տոներ ու ծիսակատարություններ, որոնք գալիս են դարերի խորքից: Եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ՝ Խդր Նավիին հաճախ նույնացնում են հայկական` Սուրբ Սարգսի տոնի հետ, որոնցում, սակայն կան ավանդական տարբերություններ:
Խդր Նավին կամ Խդր Էյլասը որին Իրաքի մեր հայրենակիցները կոչում են Խդր Լիյաս, համարվում է սիրո հովանավոր և երազանքներն իրականացնող հրեշտակ (Միլաքատ):
Փետրվարի 13-ին հաջորդող առաջին երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին ծոմ (Ռոժի) են պահում, իսկ ուրբաթ օրը տոնվում է բուն Խդր Նավիի տոնը: Նման ձևով նշում են նաև Սիրիայի եզդիները, իսկ Իրաքում կան որոշակի տարբերություններ օրերի հետ կապված: Նշենք, որ երկուշաբթի օրը ծոմ են պահում նրանք, ովքեր այդ տարի կորուստ է ունեցել, նրանց ասում են Բերվա Ռեդվն, այսինքն ըստ ավանդույթի նրանք առաջինն են դիմավորում Խդր Նավիին:
Հայաստանում այս օրերին մատաղ է արվում, սակայն իրականում Խդր Նավիի տոնին մատաղ չպետք է արվի: Չորեքշաբթի օրը պատրաստվում են ավանդական ուտեստներ՝ յոթ համերից բաղկացած, որը խորհրդանշում է շաբաթվա յոթ օրերը, այսինքն յոթ հրեշտակներին, և որն ամենակարևորն է այդ ուտեստները չեն պարունակում մսային մաս: Գլխավոր ուտեստը Բեխունն (Պեխուն) է, որը թարգմանաբար նշանակում է առանց արյան (ԲԵ ԽՈՒՆ): Քանի որ այս օրը համարվում է երազանկքների իրականացման օր, այդ իսկ պատճառով չպետք է մատաղ արվի ՝ այուն թափվի, իսկ պատրաստված ուտեստները պետք է բաժանվեն չքավոր ընտանիքների միջև:
Հինգշաբթի օրը կոչվում է Լայլա Կադրի օր, այդ օրը եզդի չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ (Տոտկա Շոռ) են ուտում, որը ի տարբերություն հայերի պատրաստում են չամուսնացած աղջիկները:

Խդր նավի տոնը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *