Մագաղաթ

Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 8-9 րդ դար օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը <<Մշո Ճառնատիր>> է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *